Ոստիկանության Կապանի բաժին է դիմել  45-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ հուլիսի 27-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Շահումյան փողոցի թիվ 29 շենքի հարեւանությամբ գտնվող առեւտրի իր  կրպակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 380.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների  ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 39-ամյա Էդուարդ Ա.-ն:

Էդուարդ Ա.-ն Գորիս քաղաքից բերման է ենթարկվել  ոստիկանության Կապանի բաժին: Նրա   խուզարկությամբ հայտնաբերվել է 300.000 դրամ գումար:

Հայտնաբերվածի կապակցությամբ Էդուարդ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված գումարը տուժողի առեւտրի տաղավարից գողացված գումարի մի մասն է, մնացածը ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ դրամապանակը պատռել եւ նետել է Սյունիք գյուղի տարածքում:

Դրամապանակը Էդուարդ Ա.-ի մատնանշած վայրից հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: