34-ամյա Նարինե Ա.-ն ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ Օշական գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նարինե Ա.-ն ս/թ հուլիսի 5-ից բնակվել է 26-ամյա Վահագն Դ.-ին պատկանող տանը, որտեղ վերջինս հուլիսի 5-ից 29-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Նարինե Ա.-ին պատկանող մահճակալը, վարագույրը, ալեհավաքը եւ ալյումինե կաթսան` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Վահագն Դ.-ն հրավիրվել է ոստիկանություն եւ կատարվածի մասին տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:





























