Եգիպտոսի ՆԳ նախագահ Մոհամեդ Իբրահիմը հուլիսի 29-ին հայտարարել է Պետական անվտանգության քննչական վարչության (ՊԱՔՎ) վերստեղծման մասին: Հիշեցնենք, որ կառույցը գոյություն է ունեցել Հոսնի Մուբարաքի օրոք, գրում է The Guardian-ը:

Բազմաթիվ եգիպտացի իրավապաշտպաններ վրդովմունք են արտահայտել, քանի որ ՊԱՔՎ-ն պատասխանատու է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, արտադատական սպանությունների, մարդկանց առեւանգման եւ կտտանքների համար: Իրավապաշտպանների կարծիքով՝ պետական անվտանգության ոլորտում իշխանությունների վերջին գործողությունները կարող են վկայել Մուբարաքի ժամանակների վերադարձի մասին, փոխանցում է Lenta.ru-ն:

ՊԱՔՎ վերստեղծման մասին հայտարարվել է նախքան այն հաղորդագրությունը, որ Եգիպտոսի վարչապետին իրավունք է տրվում հատուկ դեպքերում երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել:

Կառույցը նախքան 2011թ համարվում էր ոստիկանական կամայականությունների, կտտանքների եւ գործող իշխանությունների հետապնդման խորհրդանիշ: 2011-ի հեղափոխությունից հետո ՊԱՔՎ-ն կազմալուծվել է: ՆԳ ներկայիս նախարարը նշել է, որ որոշումը հապճեպ է կայացվել, իսկ այնտեղ աշխատող բարձր որակավորում ունեցող աշխատակիցները կրկին աշխատանք կունենան: