Երեւանի մեծ մասը հուլիսի 30-ին մեկ ու կես ժամով զրկվել է էլեկտրաէներգիայից՝ ՀԷԿ-ում տեղի ունեցած տեխնիկական վթարի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ լրատվամիջոցների հետ կապի բաժանմունքում:
Ըստ ստացված տեղեկությունների՝ վթարի պատճառների վթարի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն է նախապատրաստվում: Այն հանրությանը կներկայացվի 2-3 ժամից:
Նշենք, որ Երեւանի գրեթե ամբողջ կենտրոնը հուլիսի 30-ին ժամը մոտավորապես 13:00-14:30-ին հոսանքազրկվել է: Հավելենք, որ փոքր կենտրոնի շատ բնակիչներ բողոքում են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից:




























