Մարտի 11-ի երեկոյան փողոցում զբոսնելիս սպանվել է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, Հաջըլարի քաղաքապետ Բոդուրը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հրազենային կրակոցից վիրավորված քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մեջ կասկածվող մի անձի, ով օրեր առաջ ազատվել էր քաղաքապետարանում զբաղեցրած իր պաշտոնից։