Ադրբեջանում դպրոցի տնօրենն ինքնասպանություն է գործել: Vesti.Az-ը Գուբինսկի շրջանի ոստիկանությանը վկայակոչելով հայտնում է, որ դեպքը Մուչու գյուղում է կատարվել: Ինքնասպան է եղել դպրոցի տնօրեն Ալիագ Էյվազովը՝ ծնված 1972թ.: Նա գրադարանում կախվել է:
Հաղորդվում է, որ տնօրենը վերջերս անկումային տրամադրություններ ուներ: Նախօրեին տնից դուրս գալիս հայտարարել էր, որ մտադիր է «խոտ ծխել»: Սակայն տուն չէր վերադարձել: Հարազատները երկար որոնել են Էյվազովին, մինչեւ որ որոշել են դպրոցի շենքում փնտրել: Եվ այսօր նրան այնտեղ գտել են կախված վիճակում: Կատարվում է քննություն:





























