Հայաստանում 12ամսյա գնաճը 2013 թ. հուլիսին կազմել է 8.5%, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Այսպիսով՝ նախորդ ամսվա համեմատ 12ամսյա գնաճի մակարդակը բարձրացել է 2%-ով;
Սակայն հարկ է նշել, որ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների բարձրացումը գնաճի վրա էական ազդեցություն չի թողել: Այսպես՝ հուլիսին հունիսի նկատմամբ գնաճը 0.4% է: Ընդ որում՝ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների գները համարյա չեն փոփոխվել, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 5%-ով: Հենց այս վերջին փոփոխությունն էլ ներառում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը:
12ամսյա կտրվածքով պարենային ապրանքները, ներառյալ ալկոհոլը եւ ծխախոտը, թանկացել են 9,9%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 4,3%-ով, ծառայությունների սակագները՝ 8,4%-ով:




























