«Roshen» հրուշակեղեն արտադրող մջազգային կոռպորացիան, որը խոշորագույներից է Ուկրաինայում, դադարեցրել է բոլոր տեսակի հրուշակեղենի արտահանումը Ռուսաստան:
«Մենք դադարեցրել ենք բեռնափոխադրումը, մինչեւ իրավիճակը կպարզվի»,-«Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են կորպորացիայի մամուլի ծառայությունում՝ նշելով, որ դա ինքնակամ որոշում է, քանի որ ռուսական անցակետային մարմիններն առայժմ պաշտոնական հրաման չեն ստացել՝ «Roshen»-ի արտադրանքի ներմուծումը թույլ չտալու:
Ինչպես հաղորդվում էր, երկուշաբթի օրը «Ռոսպոտրեբնադզորն» արգելել է Ռուսաստան ներմուծել ուկրաինական «Roshen» կոռպորացիայի գործարանների արտադրանը՝ կապված անհամապատասխան որակի հետ:




























