Սիմոն Վիզենտալի ամերիկյան կենտրոնը գերմանական իշխանություններից պահանջել է փակել Der Landser ամսագիրը՝ նացիզմի քարոզչության եւ նացիստական զինվորներին գովաբանելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:
Կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար րաբբի Մարվին Հիրը հայտնել է, որ ամսագիրն այդպիսով «նացիզմի զորքերը հավասարեցնում է ամերիկյան, կանադական կամ բրիտանական բանակներին», հաղորդում է Lenta.ru-ն:
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտնել է, որ լուրջ է վերաբերվել կենտրոնի բողոքին, եւ խոստացել է ուսումնասիրել Der Landser-ի հրապարակումները: Der Landser-ը հրատարակող Bauer Media Group-ում հայտնել են, որ իրենց բազմիցս բողոքել են ամսագրի համար, սակայն գերմանական իշխանությունները նյութերում օրենքի խախտումներ չեն նկատել: Amazon եւ Apple ընկերությունները չեն արձագանքել ամսագրի տարածումը դադարեցնելու վերաբերյալ կենտրոնի խնդրանքին:





























