Մոտորանավակը, որն ապօրինի ներգաղթյալներ էր տեղափոխում, խորտակվել է էգեյան ծովում։ Արդյունքում զոհվել է 18 մարդ, փոխանցում են թուրքական լրատվամիջոցները։
TGRT հեռուստաալիքի տվյալներով՝ մոտորանավակը չորեքշաբթի օրը խորտակվել է բաց ծովում։ Ափամերձ պահպանության աշխատակիցները փրկարարական օպերացիայի արդյունքում 18 մարմիններ են դուրս բերել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նմանատիպ միջադեպեր հաճախ են պատահում էգեյան ծովում։ Նախորդ շաբաթ կործանվել է նավ, որը ներգաղթյալներ է տեղափոխել թուրքական Բոդրումից հունական Կոս կղզու ուղղությամբ։ Վթարի արդյունքում զոհվել էր 158 մարդ։
Չորեքշաբթի օրը հայտնաբերվել է զբոսանավ, որը 41 ապօրինի ներգաղթյալներ է տեղափոխել, այդ թվում՝ կանանց եւ երեխաների։





























