Թայլանդի 85-ամյա թագավոր Փհումիփհոն Ադուլյադետը (Ռամ Իններորդ), որը 2009թ. սեպտեմբերից հիվանդանոցում բուժման կուրս էր անցնում, օգոստոսի մեկից  կտեղափոխվի Փրաչուաբ Քիրիքհան նահանգի Հուա Հին քաղաքի մոտ գտնվող իր նստավայրը, ասված է չորեքշաբթի Թայլանդի լրատվամիջոցներում հրապարակված Թագավորական պալատների բյուրոյի հայտարարության մեջ:

Չորս տարի առաջ  թոքային ինֆեկցիայի ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված միապետի առողջական վիճակը վերջերս դեպի լավն է գնում, ասված է հայտարարության մեջ: Թագավորն ու կինը՝ թագուհի Սիրիկիտը, որը վերջին մի քանի ամիսներին եւս հիվանդանոցում էր, հինգշաբթի կվերադառնան քաղաքից դուրս գտնվող Կլայ Կանգվոն պալատ, որը 1946թ.-ից արքայի գլխավոր նստավայրն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: