Կաննում կողոպտել են Kronometry թանկարժեք ժամացույցների սրահը, որը տեղակայված է Փառատոնների եւ կոնգրեսների պալատի հարեւանությամբ, որտեղ էլ անցկացվում է Կաննի փառատոնը։ Ինչպես հաղորդում է ֆրանսիական Nice-Matin պարբերականը, հանցագործությունն իրականացվել է հուլիսի 31-ին, տեղի ժամանակով առավոտյան11-ի սահմաններում, փոխանցում է Agence France-Presse-ը։

Խանութ են ներխուժել երկու զինված հանցագործներ։ Նրանք տարել են խանութի ցուցափեղկերի ժամացույցներն ու հեռացել մոտոցիկլետով։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել րոպեներ անց, սակայն չի հաջողվել հանցագործներին տաք հետքերով բռնել, փոխանցում է Lenta.ru-ն։

2013-ի փետրվարին եւս սրահը կողոպտվել է։ Հանցագործները խանութ են ներխուժել հետնամուտքից ընդմիջման ժամանակ։ Արդյունքում՝ հանցագործները սրահից տարել էին մոտ 150 ժամացույցներ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1,3 մլն դոլար է։