Նիսում երկու հայերի մեղադրանքներ են ներկայացվել՝ կապված բանկային քարտերի եւ բանկոմատների հետ իրականացրած մեքենայությունների համար։ Այս մասին գրում է ֆրանսիական «Libération»-ը՝ վկայակոելով France-Presse գործակալությանը։
Լիոնի ոստիկանության կողմից բացահայտված հանցագործները երկու ռուսալեզու հայեր են՝ մոտ 30 տարեկանի սահմաններում։ Նրանց գործողությունների արդյունքում առնվազն 50 մարդ հայտնաբերել է, որ իրենց քարտերի գաղտնագրերը կոտրվել են։ «American Express» ընկերությունն ու «Carte bancaire» կոնսորցիումը բողոք են ներկայացրել։
Ընդհանուր վնասի չափն առայժմ չի որոշվել, քանի որ հանցագործները հավաքված տվյալները ուղարկել են արտերկիր, ինչից հետո դրանք կրկնօրինակվել են կեղծ քարտերի վրա եւ օգտագործվել այն երկրներում, որտեղ չիպով քարտեր չեն օգտագործվում, օրինակ, ԱՄՆ-ում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում։ Տղամարդիկ կալանավորված են։





























