Մարտի 10-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, քննչական գլխավոր վարչությունների եւ Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեում գործող «Գոռ եւ Անգելինա» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել համալիրի տնօրեն, 1968թ. ծնված Կարեն Մկրտչյանին եւ մենեջեր, 1963թ. ծնված Յուրի Մնացականյանին։

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս նպաստել են 1969թ. ծնված Սուսաննա Վաղոյանի, 1985թ. ծնված Ալինա Թեւոսյանի, 1982թ. ծնված Սյուզաննա Գրիգորյանի, 1981թ. ծնված Քրիստինե Գեւորգյանի, 1971թ. ծնված Վարդուհի Սահակյանի, 1985թ. ծնված Անի Ղազարյանի, 1986թ. ծնված Լիլիթ Պետրոսյանի, 1975թ. ծնված Էլմիրա Բալասանյանի, 1983թ. ծնված Հայկուշ Նազարյանի, 1988թ. ծնված Թամարա Ցուցուլովայի, 1990թ. ծնված Նարինե Մխիթարյանի եւ 1983թ. ծնված Ռուզաննա Ասլանյանի պոռնկությամբ զբաղվելուն` նրանց սեռական հարաբերության համար պարբերաբար տրամադրելով նշված հյուրանոցային համալիրի սենյակները։

Կատարվում է նախաքննություն։

Արժե նշել, որ Երեւանում գտնվող գրեթե բոլոր փոքր հյուրանոցներն ու մոթելները, այդ թվում՝ նաեւ քաղաքի կենտրոնական թաղամասերում, ծառայում են հիմնականում որպես հասարակաց տներ, եւ այս հանգամանքը կարծես թե ոլորտով զբաղվող ոչ մի պաշտոնյայի չի հուզում, մինչդեռ նույնիսկ Հոլանդիայի նման «ազատամիտ» երկրներում հասարակաց տները հատուկ թաղամասերում են գտնվում եւ բացարձակ կապ չունեն «հյուրանոց» հասկացողության հետ։