Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր՝ հուլիսի 31-ին, ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրան պարգեւատրել դատախազության 95-ամյակի հուշամեդալով:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձեւավորված համագործակցության փորձը, արդյունքները՝ նախանշելով առաջիկա առաջնահերթությունները։
Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել պրն Հեֆերնին՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար:





























