Այսօր Ինդոնեզիայի ափերին վթարի հետեւանքով  5,4  հազար տոննա  նավթի արտահոսք է տեղի ունեցել,  հայտնում է  Ինդոնեզիայի ազգային տեղեկատվական  «Անտարա» գործակալությունը:

Հյուսիսային Մալուկու նահանգի Տերնատե քաղաքի նավահանգիստ ժամանած տանկերը դատարկում էր հումքը, սակայն խողովակատարի վնասվածքի պատճառով վառելանյութի մի մասը լցվել է  ծովը: Արտահոսքը տեղայնացնել չի հաջողվել, թեեւ  ձեռնարկած օպերատիվ գործողություններին: 

Վթարված նավը պատկանում է Ինդոնեզիայի պետական «Պերտամինա» ընկերությանը: Այն Պապուա նահանգից տեղափոխում էր 7 հազար տոննա նավթ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Վերջին շաբաթվա ընթացքում Հարավարեւելյան Ասիայում սա բնապահպանական երկրորդ խոշոր աղետն էր: Շաբաթ օրը Հարավչինական ծովում խողովակատարի վթարի հետեւանքով 50 տոննա նավթ էր թափվել:

Աղտոտումից տուժել էին Սամետ կղզու ափամեձ շրջանը եւ Թայլանդի Ռայոնգ նահանգի ցամաքային հատվածը: