Բրազիլիայում, հուլիսի 31-ին, գործադուլ են սկսել պետական օդանավակայանների ծառայողները, որին մասնակցում են երկրի 63 օդանավերի անձնակազմեր, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Օդանավակայանի աշխատակիցների արհմիության գլխավոր պահանջը աշխատավարձի բարձրացումն է ոչ թե 6,4 տոկոսով, ինչպես խոստանում է Infraero ընկերությունը, այլ միանգամից 16 տոկոսով: Արհմիության հաշվարկներով՝ իրենց աշխատակիցների միջին աշխատավարձը չի անցնում ամսական 700 դոլարից:
Գործադուլի հետեւանքով չեղյալ են հայտարարվել 54 չվերթներ, 134-ը հետաձգվել են:
Աշխատավարձի բարձրացման պահանջից բացի, պետակն օդանավակայանների աշխատակիցները դեմ են, որպեսզի մասնավոր կապիտալը շարունակի մուտք գործել իրենց ոլորտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրազիլիայի իշխանությունները մտադիր են արագացնել օդանավակայանները կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացը եւ ավարտել այն 2014-ին՝ մինչեւ երկրում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:




























