ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը իր դստեր՝ Չելսիի հետ սկսել է ճանապարհորդել աֆրիկյան երկրներում, որտեղ իրականացվում են նախկին նախագահի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպության ծրագրերը։
Քլինթոնն ու դուստրը կայցելեն Մալավի, Զամբիա, Տանզանիա, Ռուանդա եւ ՀԱՀ։
Քլինթոնի հիմնադրամում հայտարարում են, որ ուղեւորության ընթացքում ուշադրություն է դարձվելու տնտեսական զարգացման հարցերին ու հավասար հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաեւ առողջապահական խնդիրներին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Միեւնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ ընդգծում են, որ ճանապարհորդությունը, ամենայն հավանականությամբ, նախկին նախագահի յուրօրինակ PR-քայլն է։
Նրա քննադատները նշում են, որ նախագահ լինելու ընթացքում Քլինթոնը չի դադարեցրել Ռուանդայի ցեղասպանությունը եւ բավականաչափ ջանքեր չի ներդրել՝ ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարելու։





























