Կուբայում առնվազն 7 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի օգտագործումից, հաղորդում են երկրի իշխանությունները: Եվս 40 մարդ տեղափոխվել են մայրաքաղաք Հավանայի հիվանդանոցներ՝ մեթանոլից թունավորման ախտանշաններով: Մեթանոլը սովորաբար օգտագործում են որպես խառնուրդ կամ վառելիք: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կուբայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մեթանոլը գողացել են պետական պահեստից եւ վաճառել որպես ավանդական կուբայական ռոմ:





























