Մեքսիկական Չիուաուա հյուսիսային նահանգում, որը սահմանակից է ԱՄՆ-ին, հերթական հանդուգն հանցագործությունն է կատարվել։ Անհայտ անձինք հենց բեյսբոլի խաղի ժամանակ ներխուժել են մարզադաշտ եւ պատանդ վերցրել մի քանի հանդիսատեսի։
Ինչպես հաղորդում է Proceso.com.mx կայքը, ինքնաձիգներով զինված մարդիկ հայտնվել են Լոմա-Բլանկա քաղաքաի մարզադաշտում եւ պատանդ վերցրել 5 տղամարդկանց։ Հանցագործության վայրից նրանք մեկնել են երկու ավտոմեքենաներով։ Ներկայումս ոստիկանությունը որոնում է նրանց, փոխանցում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»։





























