Հունական Գաստունի քաղաքում գնչուական խմբում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով սպանվել է 4 մարդ եւս երեքը վիրավորվել են, փոխանցում է  «Նաֆտեմպորիկին»։

Ծծեկռտուք է տեղի ունեցել երկու գնչուական ընտանիքների միջեւ։ Վիճաբանության ընթացքում ինչ-որ մեկը հրաձգություն է սկսել, ինչի արդյունքում զոհվել է 4 մարդ։ Սպանվել է ընտանիքներից մեկի հայրը, ինչպես նաեւ որդին ու դուստրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է երեք գնչուների, որոնցից երկուսը հիվանդանոց է տեղափոխվել։ Հիվանդանոց է տեղափոխվել կռվի մասնակիցներից եւս մեկը։

Այժմ ցեղախմբի եւ հիվանդանոցի մոտ հերթապահում են ոստիկանները՝ նոր բախումներ թույլ չտալու համար։