Ֆիլիպինների Թարլակ նահանգում բանակի հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել են երկրում գործող ձախ ծայրահեղական «Նոր ազգային բանակի» 6 գրոհայիններ: Եվս մեկը վիրավորվել է եւ հանձնվել զորքերին, հաղորդում է GMA News լրատվական ինտերնետ-պորտալը։ 8 ժամ տեւած հրաձգությունն ավարտվել է այն բանից հետո, ինչ զինվորականները կարողացել են գրավել գրոհայինների դիրքերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆիլիպիններում կառավարական զորքերի եւ մաոիստների միջեւ պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան 40 տարի եւ արդեն հանգեցրել է ավելի քան 40 հազար մարդու մահվան։ 2011-ին կառավարությունը հերթական անգամ փորձել է վերսկսել բանակցությունները ՆԱԲ ղեկավարության հետ, սակայն 2013թ փետրվարին դրանք տապալվել են։ Այժմ ֆիլիպինյան իշխանություններն անիմաստ են համարում արդեն 25 տարի ընթացող բանակցային գործընթացի վերսկսումը։
Իր հերթին ՆԱԲ ղեկավարությունը նախորդ ամիս հայտարարել էր, որ մտադիր է գրոհայինների թիվը հասցնել 25 հազարի, իսկ զինված խմբերին՝ «պարտիզանական ճակատներինը», մինչեւ 180 հազարի։





























