ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վիճակը չի փոխվել. նա նախկինի պես կայուն ծանր վիճակում է, հայտնում է NCA հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ջեյքոբ Զումայի հայտարարությունը: Հեռուստաալիքը հայտնում է, որ այդ մասին Զուման հայտարարել է գործարար շրջանակների հետ հանդիպման ընթացքում: Նախագահը նաեւ կոչ է արել աղոթել Մանդելայի համար:
Նախկինում նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Մանդելայի վիճակն աստիճանաբար դեպի լավն է գնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի սկզբին՝ թոքային ինֆեկցիայով: Հուլիսի սկզբից բժիշկները նրա արյունը նյութափոխանակության արգասիքներից մաքրելու պրոցեդուրա են անցկացնում, ինչը չեն կարողանում անել հիվանդ երիկամները:
Ռասայական խտրականության դեմ պայքարի հայտնի մարտիկ Մանդելան 27 տարի անցկացրել է բանտում: 1994թ. մայիսին դարձել է ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահը եւ ղեկավարել մինչեւ 1999թ.: 1993թ. Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանացել:





























