Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է մարիխուանայի օրինականացման օրինագիծը, հաղորդում է ВВС-ն։
Օրենքին աջակցում է երկրի նախագահ Խոսե Մուխիկը, որը համոզված է, որ այդ կերպ կառավարությունը եկամտից զրկում է թմրավաճառներին եւ մարիխուանայի շրջանառությունը բարելավում է հօգուտ պետության։
Չնայած օրինագծի հակառակորդների այն պնդումներին, որ դեռեւս ոչ մի երկրի չի հաջողվել թմրամիջոցների օրինականացման շնորհիվ հասնել դրանց օգտագործման մակարդակի նվազմանը, այնուամենայնիվ, այն 96 ձայներից 50-ով արտոնվել է, փոխանցում է KM.ru-ն։
Եթե վարչապետի համոզմունքներին աջակցի նաեւ Սենատը, ապա Ուրուգվայը կլինի աշխարհի առաջին երկիրը, որտեղ թմրաշրջանառությունը պաշտոնապես կվերահսկվի պետության կողմից։





























