Ինչպես հաղորդում է Chicago Tribune-ը, Իլինոյս նահանգում ոստիկանները սպանել են ծերանոցի 95-ամյա բնակչին այն բանից հետո, ինչ վերջինս հրաժարվել է ենթարկվել նրանց հրամաններին։

95-ամյա ամերիկացի Ջոն Վարնան բնակվել է Պարկ Ֆորստ քաղաքի Victory Center ծերանոցում։ Շաբաթ օրը կենտրոնի աշխատակիցները նրան հիվանդանոց են ուղարկել՝ հարկադիր բուժման։ Տղամարդն ընդդիմացել է՝ զինվելով սուր մետաղե իրերով։

Սկզբում անձնակազմն ինքն է փորձել հանգստացնել տարեց տղամարդուն, սակայն հետո որոշել են դիմել ոստիկանությանը։ Ծերանոց ժամանելով՝ ոստիկանները տղամարդուն խնդրել են վայր դնել իրերը, սակայն վերջինս չի ենթարկվել։ Իրավապահները էլեկտրաշոկ են կիրառել, սակայն դա էլ չի հանգստացրել նրան։ Դրանից հետո ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել, փոխանցում է Russia Today-ը։

Տղամարդը մահացել է հիվանդանոցում։