Կիմ Չեն Իրի մրցանակը շնորհվել է Հասարակածային Գվինեայի նախագահ Օբիանգ Նգեմա Մբասոգոյին։ Այս մասին հաղորդում է հյուսիսկորեական «ՑՏԱԿ» գործակալության կայքը։

Ինչպես հաղորդագրությունում է ասվում, Մբասոգոն «ներդրում է ունեցել արդարության եւ հավասարության ամրապնդման, խաղաղության ամրապնդման եւ տարբեր երկրների միջեւ բարեկամության զարգացման հարցերում»։

Կիմ Չեն Իրի մրցանակը սահմանվել է 2012թ դեկտեմբերին։ Այն բաղկացած է գավաթից, մեդալից եւ պատվոգրից։ Այն տրվում է այն քաղաքական գործիչներին, գիտնականներին, հասարակական գոծիչներին եւ գործարարներին, որոնք պայքարում են իրենց ազգի անկախության համար, ինչպես նաեւ՝ գլոբալ անկախության։ Մրցանակի դափնեկիրներին ընտրում է քաղաքական եւ հասարակական գործիչների եւ գիտնականների միջազգային խորհուրդը, փոխանցում է Lenta.ru-ն։

Հիշեցնենք, որ Մբասոգոն երկիրը ղեկավարում է 1979թ։ Արեւմտյան լրատվամիջոցները նրան համարում են ամենավատ բռնապետերից մեկը։ Նա նաեւ ամենահարուստ ղեկավարների ցուցակում է։