Եվրոպայի հետ Հայասանի տնտեսական համագործակցությունը չի փոխարինի Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությանը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` չպետք է կարծել, որ որեւէ այլ ռազմական դաշինք կարող է Հայաստանի համար փոխարինել ՀԱՊԿ-ին: «Չեմ պատկերացնում, որ մոտ ապագայում Հայաստանն անհրաժեշտություն կունենա ներկայիս անվտանգության համակարգն ուրիշով փոխարինելու: Հայաստանը ՀԱՊԿ ոչ թե ձեւական, այլ ակտիվ անդամ է» – ընդգծել է Մինասյանը:
Նա հավելել է, որ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելն այդ գործընթացին չի խանգարում: «Մեզ Ռուսաստանն է պետք, իսկ Ռուսաստանին էլ ուժեղ Հայաստան է պետք: Թե որքան մենք կօգտվենք այդ վիճակից, մեզանից է կախված»:





























