Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենը, որը ավելի քան մեկ ամիս մնացել է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում, լքել է օդանավակայանը։
«Մեր տեղեկությունների համաձայն, նա արդեն լքել է օդանավակայանի տարածքը»,- «ՌԻԱ Նովոստիին» պատմել է օդանավակայանի աշխատակիցը։
Նրա փաստաբանն ասել է, որ ուղեկցել է նրան։ Սնոուդենը մեկնել է «ապահով տեղ»։
Փաստաբանի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Սնոուդենն արդեն 1 տարի ժամկետով ժամանակավոր ապաստան է ստացել ՌԴ-ում։ Իր հերթին Wikileaks ինտերնետ-ռեսուրսը, որը աջակցում է Սնոուդենին, հաղորդում է, որ նա փախստականի կարգավիճակ է ստացել։ «Սնոուդենը բարեհաջող ստացել է փախստականի կարգավիճակ»,-գրում է Wikileaks-ը Twitter-ի իր միկրոբլոգում։





























