Գրասենյակի  գործունեության հիմնական վեկտորները մարդու իրավունքների ոլորտում արտահայտվում են ԵԱՀԿ շրջանակում ստանձնած  պարտավորությունների իրականացման հարցում Հայաստանի իշխանություններին օգնություն ցուցաբերելով` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մասնակցության ապահովման,  արդարադատության հասանելիության ոլորտները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը` պատասխանելով մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման հարցում Հայաստանի իշխանությունների հետ համագործայցության մասին հարցին:

Ա. Սորոկինը նշեց, որ գործունեության հիմնական ուղղություններն են  քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ազգային փոքրամասնություններին աջակցությունը, բանակում մարդու իրավունքները: «Կոնկրետ օրինակներից կցանկանայի նշել Փաստաբանների պալատի հետ համատեղ աշխպատանքը` amicus curiae  եզրակացությունների պատրաստման եւ փոխանցման համար Սահամանադրական դատարան եւ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան: Նման պրակտիկան ոչ կառավարական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում  դատարանին հասանելի դարձնել իր անկախ տեսակետն այնպիսի գործով, որը կարող է հանրության շահերը շոշափել»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով` գրասենյակի գործունեությունում կարեւոր տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը եւ մասնակացության աջկացությունը. «Մենք ձգտում ենք ընդլայնել ոչ կառավարական կազմակերպությունների  պոտենցիալը` պետական գործընթացում առավել ակտիվ մասնակացության եւ մարդու իրավունքների պաշտպանության կանոնավոր եւ թեմատիկ մոնիտորինգի իրականացման հարցում: Այդ ոլորտում  շատ աշխատանք կա անելու պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության  ջանքերի համակարգման ապահովման համար: Հուսով եմ, որ մարդու իրավունքների հարցով  պետական ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակումը նման համակարգման նշանակալի օրինակ կլինի»: