Զիմբաբվեի նախագահ Մորգան Ցվանգիրաին չորեքշաբթի տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները «կեղծիք է» անվանել, իսկ նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտարարել է իր «տպավորիչ հաղթանակի» մասին։ Ընդ որում, ձայների հաշվարկը նոր է միայն սկսվել։ Արդյունքները հայտնի կլինեն հինգ օրից։

«Սրանք կեղծ ընտրություններ էին, որոնք չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Սա բացահայտ կեղծիք է։ Մենք չենք ճանաչում այս ընտրությունների վավերականությունը»,-հայտարարել է 61-ամյա Ցվանգիրաին, ով 89-ամյա Մուգաբեի հիմնական մրցակիցն է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Աֆրիկյան միության դիտորդներն իրենց հերթին ընտրությունները որակել են որպես «խաղաղ, ազատ եւ արդար»։