Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք-Դրմբոն ճանապարհի 11 կմ-ին, օրերս տեղի է ունեցել ավտովթար:
ԼՂՀ կառավարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:
Պատահարի հետեւանքով Դրմբոն համայնքի բնակիչ, 58-ամյա Ռ. Առուշանյանը ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
Ըստ բժիշկների տուժածի վիճակը բավարար է:





























