Ավստրալացի Ռոջեր Դինը դատապարտվել է ցմահ ազատազրկման` ծերանոցը հրկիզելու համար, որի արդյունքում 11 մարդ է զոհվել, գրում է  «The Sydney Morning Herald»-ը:

Դատավոր Մեգան Լետամը հայտարարել է, որ անպաշտպան մարդկանց սառնասրտորեն  սպանող անձի համար ավելի մեղմ պատիժ չի կարող լինել: Դինը ցմահ ազատազրկման է դատապարտվել յուրաքանչյուր մահվան դեպքի համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Դինը ծերանոցը հրկիզել էր 2011թ. նոյեմբերին, որտեղ աշխատում էր որպես սանիտար: