ԿՀՎ նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենը ապաստան է ստացել Ռուսաստանում եւ լքել «Շերեմետեւո» օդանավակայանի տարածքը։ Դա որոշ ամերիկացի սենատորների կտրուկ արձագանքի պատճառ է դարձել։ Սնոուդենի դաշնակիցները շնորհակալ են Ռուսաստանին՝ ամերիկացուն օգնություն ցուցաբերելու համար։

Սնոուդենի գործողություններն ամերիկացի պահպանողականների կտրուկ արձագանքն են առաջացրել։

«Անկասկած նա մեր երկրի դավաճանն է։ Եվ հավանական է, որ ռուսներն արդեն գիտեն այն, ինչ նա գիտի»,- MSNBC-ի եթերում հայտարարել է հանրապետական սենատոր Թոմ Քոբերնը։

«Սնոուդենին ապաստան տրամադրելով՝  Ռուսաստանն անտեսում է ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորումը»,-իր Twitter-ում գրել է մեկ այլ հանրապետական սենատոր Քելլի Այյոտը, փոխանցում է Russia Today-ը։

WikiLeaks պորտալը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ օգնության համար։ «Կցանկանայինք շնորհակալություն հայտնել ռուսներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են պաշտպանել Սնոուդենին։ Մենք հաղթեցինք մարտը, հետո՝ պատերազմը»,-ասվում է նախագածի թվիթթերում։

Սնոուդենն ԱՄՆ-ից փախել է 2013թ հունիսին։ Սկզբում նա մեկնել է Հոնկոնգ, ապա՝ Մոսկվա, որտեղ մեկ ամսից ավել մնացել է «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում։