Արդյունաբերության աճով` (հունվար-մայիսին` 8%) Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում երրորդն է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանն այդ ցուցանիշով զիջում է միայն Ղրղզստանին (21%) եւ Տաջիկստանին (8.2 %):
Համեմատության համար` Ռուսաստանում արդյունաբերության աճը կազմել է 0.2%, Ղազախստանում` 1.8 %, Մոլդովայում` 6.4%:
Մյուս երկրներում գրանցվել է արդյունաբերության անկում` Բելառուսում 3.5 %-ով, Ուկրաինայում` 5.2 %-ով, Ադրբեջանում` 0.2%-ով:




























