Հարավային Կալիֆոռնիայում եկեղեցիներից, տաճարներից եւ կրոնական այլ վայրերից գողությունների մեջ մեղադրվող  երկու գողերը խոստովանել են իրենց մեղքն ու դատապարտվել մել տարվա ազատազրկման: Նրանք գողություն էին կատարել նաեւ հայկական եկեղեցուց:

 «OC Weekly»-ը գրում է, որ  45-ամյա Ռոբերտ Լի Դենիսը եւ 21-ամյա Ֆերնանդո Ֆլորեսը ստացել են նույն պատժաչափը, ինչ անցած ամիս իր մեղքն ընդունած  29-ամյա Դենիել Ռուբեն Կորտեսը: Չորրորդ մեղադրյալը` 39-ամյա Ջեյմս Դորշտը, ով ավելի վաղ պայմանական ազատ էր արձակվել, կրկին դատարանի առջեւ կկանգնի օգոստոսի 26 –ին:

Ոստիկանության տվյալներով` այս քառյակը մեկ տարվա ընթացքում գողություն է կատարել Անահայմի, Իրվայնի եւ Սանտա Անայի կրոնական տաճարներից` կոտրելով կամ  իրենց հետ տանելով չհրկիզվող պահարանները: Դրանցից մկում  եղել է նախորդ գիշեր կայացած բինգոյից ստացված եկամուտը:

Գործը բացահայտվել է Սանտա Անայում  հայկական Քառասուն նահատակաց  եկեղեցում գողությունից հետո: Եկեղեցու դիտարկման տեսախցիկն արձանագրել էր կատարվածը, եւ հստակ տեսնելի էր նրանցից մեկի դեմքը: