Անհայտ գրոհայիններն այսօր գիշերը հրթիռակոծման են ենթարկել Լիբանանի մայրաքաղաքի Բաաբդա թաղամասը, որտեղ տեղակայված են նախագահի պալատը, պաշտպանութան նախարարությունը եւ Լիբանանի բանակի գլխավոր շտաբը:
«Նահարնեթ» տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ հրթիռներից մեկն ընկել է պետության ղեկավարի պալատից 100 մ հեռավորության վրա, մյուս երկուսը` պաշտպանության նախարարության համալիրի եւ Ֆայադիում ռազմական հրամանատարության ու Ռեյհանիում գլխավոր գրասենյակի քոլեջի կողքին: Հաղորդվում է նաեւ, որ հրթիռ է պայթել սաուդյան դեսպանի առանձնատան մոտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պարզվել է, որ հրթիռներն արձակվել են Դհուր Արամուն լեռնային շրջանից: Ըստ իրավապահ մարմինների աղբյուրների` զինծառայողների եւ խաղաղ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան:
Սա առաջին դեպքը չէ, երբ հրթիռներն ընկնում են Լիբանանի մայրաքաղաքի հարավային եւ հարավարեւելյան հատվածներում: Մայիսի 26-ին հրթիռներ էին պայթել Շիյահ թաղամասում` Սուրբ Միքայել եկեղեցու հարեւանությամբ: Այն ժամանակ վիրավորվել էր հինգ մարդ: Տեղի վերլուծաբանները իրավիճակի ապակայաունացումը կապում են հարեւան Սիրիայի իրադրության հետ:





























