Իսպանիայի իշխանությունները 500 կգ կոկաին տեղափոխող զբոսանավ են բռնել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Իշխանությունները նավը կանգնեցնելու մասին հայտնել էին օգոստոսի 1-ին, այն հայտնաբերվել էր հուլիսի 17-ին` Կանարյան կղզիների մերձակա չեզոք ջրերում: Բացի թմրանյութերից` նավում հայտնաբերվել են զենք, 135 հազար եվրո արժողությամբ զարդեր եւ 40 հազար եվրո կանխիկ գումար: Նավում գտնված հինգ անձինք` երկու իսպանացի, իռլանդացի, ամերիկացի եւ ավստրալացի, ձերբակալվել են, հաղորդում է Lenta.ru-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցախումբը հարավամերիկյան երկրներից կոկաինի խոշոր խմբաքանակներ է տեղափոխել Աֆրիկայի արեւմտյան ափամերձ շրջանում գտնվող Կաբո Վերդեի կղզիներ, որից հետո թմրանյութերը փոքր խմբաքանակներով վաճառվել են եւ տեղափոխվել Կանարյան կղզիներ:





























