Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունները մեծացել են, քանի որ երկու կողմերն էլ հասկանում են, որ այլընտրանք չկա, BBC-ի հետ հարցազրույցում հայտնել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

Օգոստոսի 2-ին լրանում է Պերեսի 90-ամյակը, նա մոլորակի ամենատարեց նախագահն է: Ըստ Պերեսի` ինքը  100%-ով վստահ է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը շահագրգռված է Մերձավոր Արեւելքի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: 

Ավելի վաղ այս շաբաթ Իսրայելի եւ Պաղեստինի պատվիրակությունները վերջին երեք տարվա մեջ առաջին բանակցություններն էին անցկացրել: