Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Գերագույն դատարանում իր նկատմամբ կայացված վճռից հետո հայտարարել է, որ կշարունակի պայքարել դատական համակարգի բարեփոխումների համար։

«Ես երբեք մեքենայական սխեմաներ չեմ հորինել», — նրա խոսքերն է մեջբերում  Reuters-ը։

Բեռլուսկոնին ասել է, որ թեեւ իրեն դատարանները քաղաքական դրդապատճառներով հետապնդում են արդեն 20 տարի, ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր քաղաքական գաղափարներին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Օգոստոսի 1-ին դատարանը հաստատել էր Բեռլուսկոնիի նկատմամբ կայացրած քառամյա ազատազրկման դատավճիռը`  Mediaset բժշկական հիմնարկի գործով: Սակայն փորձագետները կարծում են, որ նախկին վարչապետը տարբեր պատճառներով բանտում չի հայտնվի: