Թաիլանդի երեք հարավային նահանգներում` Սոնգկհլայում, Պատտայայում եւ Յալայում, գրանցվել են 12 խոշոր հրդեհներ: Մարդկային զոհեր չկան, սակայն կրակը մեծ նյութական վնաս է պատճառել:
Ոստիկանությունը չի բացառում, որ հրդեհի պատճառը հրկիզումներն են եղել: Իրավապահ մարմինները կասկածում են անջատողականներին, որոնք գործում են թագավորության հարավում: Այսօր Յալա նահանգում ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի արդյունքում մեկ զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Թաիլանդի հարավում բռնության դեպքեր, այնուամենայնիվ, գրանցվում են` չնայած որ կառավարության եւ ապստամբների միջեւ հրադադար է հայտարարվել: Կողմերը պարտավորվել են հրաժարվել բռնությունից մինչեւ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտը:




























