Մեքսիկական դատարանն արտոնել է Մեխիկոյի բարերից մեկի տիրոջ ձերբակալությունը` կապված ավելի քան 2 ամիս առաջ 12 մարդու անհետացման հետ:
«Դրախտ» բարի տեր Էռնեստո Էսպինոզու Լոբոն, որին առաջին անգամ ձերբակալել են հունիսին` թմրավաճառքի գործի շրջանակներում, մեղադրել են առեւանգման մեջ:
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են անհետացած երիտասարդներից ոմանց տանում բարի մոտ կայանված ավտոմեքենաների մոտ, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Այդ ժամանակվանից ի վեր` առեւանգվածների մասին ոչինչ հայտնի չէ: Ականատեսները պնդում են, որ առեւանգումը կապված է թմրակարտելների հակամարտության հետ:





























