Ինչուանում՝ Չինաստանի հյուսիս-արեւմուտքի Նինսյա Հուեյի ինքնավար շրջանի վարչական կենտրոնում, Լի ազգանվամբ 25-ամյա տղամարդ է ձերբակալվել, որն իր միկրոբլոգում Պեկինի մետրոն պայթեցնելու սպառնալիքով գրառում էր կատարել:

«Սինհուա»-ին Ինչուանի քաղաքապետարանի հանրային անվտանգության վարչությունից հայտնել են, որ  հուլիսի 24-ին եւ 25-ին միկրոբլոգի օգտատերը երկու գրառում է կատարել՝ Պեկինի մետրոն եւ Տյանանմենի դարպասները պայթեցնելու սպառնալիքով, հայտնում է Gazeta.ru-ն:

Ձերբակալված բլոգերը հայտնել է, որ իրեն նման հայտարարությունների է դրդել փոփ երգչուհի Ու Հունֆեյի բանտարկությունը, որը ոստիկանության թիրախում էր հայտնվել, երբ միկրոբլոգում Պեկինի շինարարության հարցերով  հանձնաժողովի շենքը պայթեցնելու ցանկություն էր հայտնել: