Ավստրալական OM Manganese լեռնարդյունաբերական ընկերությունը մեղավոր է ճանաչվել աբորիգեննեի սրբավայրերը կեղծելու մեջ։

Նման որոշում Ավստրալիայում առաջին անգամ է կայացվել։ Ընկերությունը ստիպված կլինի վճարել ավելի քան 130 հազար դոլար տուգանք այն վնասի համար, որը հասցվել է «Եկու նստած կանայք» անվանմամբ շրջանին։

Ընկերությանը թույլատրվում է աշխատել այդ շրջանում, սակայն աշխատանքները պետք է աբորիգենների սրբավայրերից հեռու իրականացվեն, քանի որ դրանք պետական պաշտպանության տակ են, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

OM Manganese-ը ճանաչել է իր մեղքը՝ տարածքին վնաս պատճառելու հարցում, սակայն ոչ տեղաբնակների սրբավայրերի պղծման։