Հրդեհը սկսվել է ուրբաթ առավոտյան՝ Ռիգայի խոշորագույն բուժհաստատության մասնաշենքերից մեկում, հաղորդում են լատվիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պետական հրշեջ-փրկարարական ծառայության մամուլի կենտրոնը։

Դեպքի վայր են ժամանել մի քանի խումբ հրշեջներ։ Ընդհանուր առմամբ, գործի են դրվել 14 հրշեջ ավտոմեքենաներ։ Հիվանդներին ու անձնակազմին տարհանել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ նախնական տվյալների, այրվում է սրտաբանական բաժանմունքի վերակենդանացման բաժինը, որտեղ կար 15 հիվանդ։ Ներկայումս հայտնի է միայն, որ հիվանդանոցի տուժած աշխատողներից մեկին տեղափոխել են պետական այրվածաքաբանական կենտրոն։

Չի բացառվում, որ հրկիզման կենտրոնը թթվածնի բաշխման կենտրոնում է եղել, քանի որ անձնակազմը լսել է բնորոշ բարձր ճայթյուններ։