Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է կաթոլիկ եկեղեցուն հրապարակել արխիվային փաստաթղթեր, որոնցում տասնամյակներ շարունակ թաքցվել է, որ հոգեւորականության շրջանում առկա է մանկապղծության երեւույթը, հաղորդում է AP-ն։ Նման որոշման նպատակ է պատմել հավատացյալներին հոգեւորականների կողմից իրականացվող սեռական բռնության մասին։

Հոգեւորականներից մեկը՝ Ռուբեն Մարտինեսը, հարցաքննությունների ընթացքում խոստովանել է, որ պղծել է ավելի քան 100 տղաների, այդ թվում՝ իր 5-ամյա եղբորը, սեռական կապեր է ունեցել մարմնավաճառ-տղամարդկանց հետ եւ հաճախ է այցելել սթրիպտիզ ակումբներ։ Նրա խոստովանությունները կազմում են գաղտնի փաստաթղթերի մոտ 2000 էջեր, որտեղ ներկայացված են նաեւ Լոս Անջելեսի թեմի բազմաթիվ հոգեւորականների տարաբնույթ «արարքներ», փոխանցում է NEWSru.com-ը։

Նյութերը վերաբերում են 10 հոգեւորականների եւ երկու միանձնուհիների, որոնք մեղադրվում են մանկապղծության մեջ։