Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կքննի Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների՝ էլչին Ամիրասլանովի, Սաֆա Պոլադովի եւ Արիֆ Քյազիմովի, բողոքները։

Ինչպես ԱՊԱ-ին է հաղորդել փաստաբան Էլչին Սադիգովը, դատարանն այդ կապակցությամբ նամակ է ուղարկել։

Նախկին ոստիկանները, որոնք ներկայումս քաղբանտարկյալի կարգավիճակ են ստացել, դատապարտվել են 1995թ մարտյան դեպքերի համար, երբ ՕՄՕՆ-ի մարտիկները հրաժարվել են ենթարկվել լուծարման վերաբերյալ հրամանին, իսկ ընդվզումը ճնշվել էր բանակային ստորաբաժանումների կողմից։ Վերոհիշյալ երեք անձինք դատապարտվել էին մահապատժի, սակայն ավելի ուշ նրանց պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ։