Կիպրոսի դատարանը 5 տարի ազատազրկման է դատապարտել պաշտպանության նախկին նախարար Կոստաս Պապակոստասին՝ կապված 2011-ին ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետ։ Եվս 3 դատապարտյալներ կազատազրկվեն 2-ական տարով, փոխանցում է newsit.com.cy կայքը։
Հիշեցնենք, որ «էվանգելոս Ֆլորակիս» ռազմաբազայում պայթյունը տեղի է ունեցել 2011թ հուլիսի 11-ին, ինչի արդյունքում զոհվել է 13 մարդ եւ փլուզվել կղզու խոշորագույն էլեկտրակայանը։ Միլիարդանոց վնասները դարձել էին Կիպրոսի ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Պապակոստասը մեղավոր է ճանաչվել կանխամտծված սպանության եւ հանցավոր անփութության համար, ինչի արդյունքում 13 մարդ է զոհվել։ Ավելի վաղ նրան սպառնում էր ցմահ ազատազրկում։





























