Սինգապուրի SE PACIFICA նավը, որը ուկրաինական զրահատեխնիկա էր տեղափոխում իրաքյան բանակի համար, արդեն երեք ամիս է, ինչ Պարսից ծոցի չեզոք ջրերում է։ Պատճառն այն է, որ պաշտոնական Բաղդադը հրաժարվում է ընդունել պատվերը, հաղորդում է «Դումսակայա.net» պորտալը՝ վկայակոչելով նավի սեփականատեր ընկերության աղբյուրը։

Ուկրաինայի եւ Իրաքի միջեւ գործարքը նախատեսում է, որ Կիեւը Բաղդադին է վաճառելու 450 միավոր տեխնիկա, հիմնականում ժամանակակից ԲՏՌ-4։ 2010-ից ի վեր՝ Իրաքը ստացել է հարյուրավոր մեքենաներ։

Աղբյուրի տվյալներով՝ գարնանը ներմուծված 42 միավոր տեխնիկան թերություններ է ունեցել։ Իրաքցիները հրաժարվել են ընդունել դանք եւ հիմա ռազմատեխնիկան տեղափոխող նավը Քուվեյթի, Իրանի եւ Իրաքի միջեւ գտնվող չեզոք գոտում սպասում է հարցի լումանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ներկայումս ուկրաինական պատվիրակությունն Իրաքում է՝ փորձելով հարթել կոնֆլիկտը։