Մալայզիայի ափերում՝ Հարավչինական ծովում, նվազագույնը 36 ինդոնեզացիներ են անհետ կորել այն բանից հետո, երբ նրանց մակույկը խորտակվել է, հայտնում է Star թերթը։
Մակույկը Կոտա-Տինգի քաղաքից 15 մղոն հեռվում է խորտակվել։
«Հիմնվելով նախնական տեղեկությունների վրա՝ կարող եմ հաստատել, որ մակույկը 40 ապօրինի միգրանտների էր տեղափոխում, որոնցից չորսը փրկվել են»,- հայտնել է Կոտա-Տինգի ոստիկանապետ Մոհդ Նոր Ռաշիդը (Mohd Nor Rasid), գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոստիկանի խոսքով՝ նավաբեկության վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Միգրանտներն ուղեւորվել էին ինդոնեզական Բաթամ կղզի՝ Ռամադանի ավարտը տոնելու։





























