Կուբայի մայրաքաղաքում մեթանոլից թունավորման հետեւանքով 11 մարդ է մահացել։

Տեղի լրատվամիջոցները  հայտնում են, որ ես չորս մարդ ծայրահեղ ծանր վիճակում են։

Մահացածների մեծ մասը Լա Լիսայի բնակիչներ են։ Այս պահի դրությամբ առնվազն 60 մարդ հիվանդանոցում է։

Քննության վարկածով՝ մեթանոլը Դեղագործական ինստիտուտից գողացել են երկու աշխատակիցներ, որոնք այն վաճառել են Լա Լիսայի մի բնակչուհու։ Կինը, որի անունը չի հրապարակվում, հաճախորդներին մեթանոլի սպիրտ պարունակող  սեփական արտադրության ռոմ է հրամցրել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Մեթանոլը ամենավտանգավոր նյութն է, որը կաթվածահար է անում նյարդային եւ սիրտ-անոթային համակարգը։ Համով եւ հոտով այն հնարվոր չէ տարբերել էթիլ սպիրտից։